ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում 2027 թ. անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի նախապատրաստական աշխատանքների շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ֆրանկոֆոնիայի միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

Նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Քրիստինա Թաթարյանը և Տիգրան Վիրաբյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը:

Քննարկվել են կազմակերպչական աշխատանքներում ներգրավված պետական գերատեսչությունների գործառույթներին վերաբերող հարցեր:

«2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է Հայաստանին, ինչը շատ կարևոր իրադարձություն է մեր երկրի համար: Յուրաքանչյուրիս աշխատանքից է կախված այս ծավալուն միջոցառման պատշաճ իրականացումը, որի համար պետք է ջանքեր չխնայենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ժաննա Անդրեասյանի խոսքերն է մեջբերված նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նախարարի խոսքով՝ նախընթաց շրջանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործընկերների հետ համագործակցությամբ ձևավորվել է աշխատանքների ամբողջ ծավալը բնութագրող հայտ։ Որոշվել է աշխատանքների կազմակերպումն իրականացնել երեք ուղղություններով: Առաջին մասը բուն խաղերի կազմակերպումն է, որի համար կներգրավվի կազմակերպիչ ընկերություն․ մրցույթն արդեն հայտարարվել է: Երկրորդ մասը բացման և փակման արարողություններն են՝ որպես առանձին բովանդակություն, որի համար ևս մրցութային կարգով կներգրավվի կազմակերպություն: Երրորդ մասը վերաբերում է հեռարձակմանը, որը կիրականացվի Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:

Կարևորվել են առողջապահական նորմերի, խաղերի ընթացքում հասարակական կարգը պահպանելու և մասնակիցների անխափան տեղաշարժի ու անվտանգության, հրավիրված հյուրերի և մասնակիցների՝ Հայաստան մուտքի պատշաճ կազմակերպման հարցերը:

Առանձնակի ընդգծվել է Երևանում, Աբովյանում և Արմավիրում սպորտային և մշակութային միջոցառումների պատշաճ անցկացման նպատակով համապատասխան ենթակառուցվածքների ապահովումը: Այս համատեքստում նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ Կառավարության որոշմամբ «Հրազդան» մարզադաշտում կիրականացվեն վերակառուցման/վերանորոգման աշխատանքներ՝ միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի խաղերի կազմակերպմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

Հայերեն English

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

«Արզնի կաթնամթերք»-ի կաթի և կաթնամթերքի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սեպտեմբերի 26-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի հանցակցությունն Իրանի դեմ պատերազմում անպատասխան չի մնա. Ղարիբաբադի

ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման կազմակերպչական հարցերը

Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը ձգտում է դառնալ ԵՄ-ի կայունության և ապագայի կարևոր օղակ. BTA

Թրամփը Սիի հետ հանդիպումը որակել է «արդյունավետ»՝ նշելով, որ հսկայական մասշտաբի իրադարձություններ են սպասվում

Կատարի վարչապետը և Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք ավտոմեքենաների և այլ շարժական գույքի էլեկտրոնային աճուրդների ցանկը