Պուտինը հրավիրվել է ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրվել է դեկտեմբերին Ֆլորիդայի Մայամի քաղաքում կայանալիք «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

«Մենք հույս ունենք, որ նա կընդունի այդ հրավերը»,- ասել է Ռուբիոն։

Եթե Ռուսաստանի նախագահն ընդունի հրավերը, դա կլինի 2019 թվականից ի վեր առաջին դեպքը, երբ նա անձամբ կմասնակցի G20-ի գագաթնաժողովին։

Այցը կարող է նաև հնարավորություն ստեղծել Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հանդիպման համար։ Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թվականին Ալյասկայում։

Սակայն G20-ից առաջ կա ևս մեկ միջոցառում, որտեղ Թրամփն ու Պուտինը կարող են հանդիպել։ Խոսքը նոյեմբերին Չինաստանի Շենչժեն քաղաքում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի (APEC) գագաթնաժողովի մասին է։

Ամենամյա գագաթնաժողովը միավորում է 21 երկիր, որոնց բաժին է ընկնում համաշխարհային առևտրի կեսից ավելին։

Ռուսաստանի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինը նախատեսում է մասնակցել Չինաստանում կայանալիք գագաթնաժողովին։ Դա կլինի նրա առաջին մասնակցությունը APEC-ի գագաթնաժողովին 2017 թվականից ի վեր, երբ այն անցկացվել էր Վիետնամում։

Թրամփը դեռ պաշտոնապես չի հաստատել APEC-ին իր մասնակցությունը, սակայն նախկինում ակնարկել է, որ այս տարի կարող է կրկին այցելել Չինաստան։

Հայերեն English Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներն ու օգնություն ցույց տվել քաղաքացիներին

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել ավտոտնակում բռնկված հրդեհի տարածումը․ մեկ անձ հոսպիտալացվել է

Լրագրողների անվտանգությունը՝ աղետների լուսաբանման առաջնահերթություն․ ՀԿԽԸ-ն անցկացրեց երկօրյա դասընթաց

Կառավարությունը մասնակիորեն փոխհատուցել է Շիրակի մարզում կարկտահարության վնասները

Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ

Փրկարարները քարը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը

Երևանում անցկացվել է Էդուարդ Խաչատրյանի հիշատակին նվիրված ձյուդոյի թիմային մրցաշարը

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին