ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ ԱԳՄԱ նախարարության ֆեյսբուքյան գրառումը։ 

«Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մուխտար Տլեուբերդիին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել գործունեության մեջ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր: Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կապակցվածության զարգացմանը և Արևելք-Արևմուտք նոր տրանսպորտային երթուղիների զարգացման կոնկրետ ծրագրերի: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման և բազմամոդալ փոխադրումների ընդլայնման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման և առևտրի խթանման շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Գոհունակությամբ ընդգծվել է երկկողմ բարձր մակարդակի շփումների ակտիվ դինամիկան՝ միտված գործընկերության հստակ արդյունքների ապահովմանը: Անդրադարձ է կատարվել Երևանում հոկտեմբերին կայանալիք COP17-ի շրջանակներում փոխգործակցությանը:

Հայերեն English Русский

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման Իրանի երկօրյա ծրագիրն ամենախելամիտն է. Բաղայի

ՀՀ վարչապետն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանը շարունակում է աշխատանքները նաև կլիմայի փոփոխության COP-ը հյուրընկալելու ուղղությամբ. Համբարձում Մաթևոսյան

ՆԳՆ-ն զգուշացնում է կեղծ հաղորդագրությունների միջոցով քաղաքացիների տվյալները հափշտակելու փորձերի ակտիվացման մասին

Մարզերից ավտոմեքենաների մուտքը Երևան սահմանափակելու հարց մեր օրակարգում չկա․ Տիգրան Ավինյանի պարզաբանումը

Ֆոն դեր Լայենը հաստատել է ԵՄ խմբի մասնակցությունն ԱՄԷ-ում կայանալիք Ուկրաինայի հարցով բանակցություններին

Իրաքը և ԱՄՆ-ն պայմանավորվել են Հորմուզի նեղուցով իրաքյան նավթի արտահանման վերաբերյալ

Իրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառով

Գեղարքունիքի մարզային գրադարանում անցկացվել է խաչքարերին նվիրված միջոցառում

Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին