Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ: 

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունը։ 

«Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետևողական զարգացման հեռանկարները: Երկկողմ օրակարգային հարցերի առաջմղման առումով կարևորվել է բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը, ինչը նոր ազդակ կհաղորդի կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել քաղաքական երկխոսության, տնտեսական և մշակութային ոլորտներում համագործակցության խթանման շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային գործընթացներին և խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում