Դեպի ԵՄ արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում են. ՍԱՏՄ

2 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Էկոնոմիկայի նախարարության համագործակցությամբ, Եվրոպական հանձնաժողովի «TAIEX» (Technical Assistance and Information Exchange) ծրագրի շրջանակներում կազմակերպված՝ արագ փչացող, պահպանության կարճ ժամկետ ունեցող կամ պահպանման հատուկ ռեժիմ պահանջող ապրանքների կառավարման վերաբերյալ վերապատրաստման դասընթացների երկրորոդ փուլը։

«Այս տարվա հուլիսին անցկացված TAIEX-ի առաջին փորձագիտական առաքելության ընթացքում ՍԱՏՄ մասնագետները հնարավորություն ունեցան միջազգային փորձագետների հետ քննարկելու շուտ փչացող ապրանքների կառավարման, փաթեթավորման, մակնշման, պահպանման, փոխադրման և հետագծելիության ապահովման հետ կապված խնդիրները։Այս փուլում արդեն առավել նպատակային ուղղություն է բուսական մթերքները և ձկնամթերքը Եվրոպական միության շուկա արտահանելու պահանջների և պաշտոնական վերահսկողության համակարգերի ուսումնասիրությունը»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Քառօրյա դասընթացների ժամանակ բանախոսները կանդրադառնան ԵՄ բուսասանիտարական պահանջներին, սննդամթերքի անվտանգության, փաթեթավորման ու մակնշման հարցերին, պահպանման և փոխադրման պայմաններին, արտադրանքի հետագծելիության ապահովմանն ու սահմանային վերահսկողության ընթացակարգերին։

Հատկապես կարևոր են արտահանման փաստաթղթերի և TRACES համակարգի վերաբերյալ նախատեսված աշխատանքը, մասնավորապես՝ ձկնամթերքի համար կենդանիների առողջության հավաստագրերի և թարմ մրգերի ու բանջարեղենի համար բուսասանիտարական հավաստագրերի հետ կապված գործնական հարցերի քննարկումը։

Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ այս դասընթացը հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալ եվրոպական փորձին, այլև ստանալ այդ փորձը Հայաստանի պայմաններում հնարավորինս արդյունավետ կիրառելու գիտելիքներ՝ նպաստելով հայ մասնագետների կարողությունների զարգացմանը, ԵՄ շուկայի պահանջներին համապատասխանելու մեր պատրաստվածության բարձրացմանը և հայկական ագրոպարենային արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։

Հայերեն English

Հայաստանում ձևավորվում է տեխնոլոգիական ենթակառուցվածքի բավական մեծ ծավալ. NVIDIA-ի փոխնախագահը՝ ՀՀ-ի ԱԲ հզորությունների մասին

Digitec 2026-ը կանցկացվի «Աշխարհի նոր ԱԲ հանգույցը» խորագրի ներքո

Անկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին

Նուբարաշեն վարչական շրջանը ոռոգման ջուր կունենա

Սեպտեմբերի 24-ի միջոցառումների անոնս

Եվրոպայի խորհրդի մշակութային ուղիների 15-րդ խորհրդատվական համաժողովը Երևանում կհամախմբի 200-ից ավելի մասնակցի

ՊԵԿ իրազեկում՝ խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ

Ադրբեջանցի փորձագետը կարծում է, որ կան մեծ հիմքեր՝ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում լավատեսորեն տրամադրվելու համար

Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը

Դեպի ԵՄ արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում են. ՍԱՏՄ