1 րոպեի ընթերցում
Հոկտեմբեր ամսից Wizz Air ավիաընկերությունը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4 չվերթի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանում Չեխիայի դեսպանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։
«Ավելի շատ չվերթներ Երևանի և Պրահայի միջև։Հիանալի նորություն բոլոր նրանց համար, ովքեր ճանապարհորդում են Հայաստանի և Չեխիայի միջև։ Հոկտեմբերից Wizz Air-ը կավելացնի Երևան–Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը՝ հասցնելով այն շաբաթական 4-ի, իսկ դեկտեմբերի կեսերից՝ մինչև շաբաթական 5-ի։
Չվերթների ավելի բարձր քանակը նշանակում է ավելի հեշտ և հարմարավետ ճանապարհորդություն զբոսաշրջիկների, ուսանողների և գործարարների համար, ինչպես նաև՝ մեր երկու երկրների միջև ավելի սերտ կապեր։
Կհանդիպենք Պրահայում կամ Երևանում»,– ասված է գրառման մեջ։