Պեկինը մեկնաբանել է ԱՄՆ-ի հայտարարությունն իրանական ավիաընկերությունների նկատմամբ պատժամիջոցների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Չինաստանի կառավարությունը միշտ դեմ է հանդես գալիս միակողմանի պատժամիջոցներին, որոնց հավանություն չի տվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը՝ մեկնաբանելով ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթի հայտարարությունն այն մասին, որ Իրանի բոլոր ավիաընկերություններն ստիպված կլինեն սեպտեմբերի 23-ին դադարեցնել թռիչքներն ամերիկյան պատժամիջոցների պատճառով։

«Չինաստանը հետևողականորեն հանդես է գալիս անօրինական միակողմանի պատժամիջոցների դեմ, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի բնագավառում և արտոնված չեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից», - դիվանագետի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ  ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ից իրանական բոլոր ավիաընկերությունների աշխատանքը կարգելափակվի:

«Եթե նրանց  ինքնաթիռները վայրէջք կատարեն, կարգելվի դրանք լիցքավորել, սպասարկել, ինչպես նաև տոմսեր վաճառել», - նշել է ամերիկացի պաշտոնյան՝ նախազգուշացնելով, որ այս միջոցներին չհետևողները կզրկվեն դոլարային համակարգին հասանելիությունից:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին

ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումին

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունն առաջին անգամ կմասնակից «ԲանՈւԳործ» էքսպոյին

Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արզնի համայնքը հրավիրում է աճուրդի

Ռուսական դրամատիկական թատրոնն 89-րդ թատերաշրջանն ազդարարել է «Սովորական պատմություն» ներկայացմամբ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո մեկ շաբաթվա ընթացքում. Kyodo

Թուրքիայում 15-ամյա դեռահաս է ձերբակալվել դպրոցի մոտ հրաձգությունից հետո. վիրավորվել է առնվազն 11 մարդ

Կրեմլը նշել է, որ Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին