1 րոպեի ընթերցում
Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն սեպտեմբերի 19-ին ժամը 11։21-ին ահազանգ է ստացվել, որ Քոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, փրկարարները մոտ 3 կմ դժվարանցանելի ճանապարհով քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Քաղաքացին հոսպիտալացվել է։