Գիտություն

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

1 րոպեի ընթերցում

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտում այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, կենտրոնի տնօրեն Տոբիաս Մելցը վարչապետին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, ջրածնային տեխնոլոգիաների ոլորտում զարգացումները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունների արդյունքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրածնային տեխնոլոգիաների անվտանգ կիրառմանը, փորձարկումներին, մոդելավորմանը,, սենսորային տեխնոլոգիաներին, թվային մոդելներին և այլն:

Անդրադարձ է կատարվել նաև այս ոլորտում համագործակցության հնարավորություններին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում