Աջափնյակում այս տարի կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք

1 րոպեի ընթերցում

Աջափնյակ վարչական շրջանում ընթացիկ տարում ընդհանուր առմամբ կկառուցվի ու կբարեկարգվի 11 բակային տարածք։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից, իրականացված և նախատեսվող աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նախագծերի շրջանակում բակային տարածքներում հարմարավետ միջավայրի ապահովմանը զուգահեռ կառուցվում են խաղահրապարակներ, զրուցատաղավարներ, տեղադրվում են նստարաններ, ինչպես նաև կառուցվում են ֆուտբոլի խաղադաշտեր։ Ավտոտնակներով ու ցանկապատված տարածքներով փակված և անհարմար բակերը մաքրվում ու հանձնվում են բնակիչների տնօրինմանը։ Ֆիզիկայի բանավանի նախկին այգու տարածքը ևս, որը վերածվել էր աղբավայրի, վերադարձվել է երևանցիներին՝ որպես հանգստի նոր գոտի։ Տարեկան ծրագրերով վարչական շրջանում իրականացվում են նաև մայթերի բարեկարգման աշխատանքներ։ Շինարարների փողոցում ապամոնտաժվում են ապօրինի շինությունները, դրանց փոխարեն կձևավորվեն կանաչ գոտիներ և կկառուցվեն մայթեր»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը