Ջութակահար Նիկոլայ Մադոյանի ֆենոմենալ վարպետությունը կրկին հիացնում է եվրոպական հանդիսատեսին

2 րոպեի ընթերցում

Հանրահայտ ջութակահար Նիկոլայ Մադոյանը մեծ հաջողությամբ իրականացրել է ջութակային արվեստի բարդագույն և տեխնիկապես ամենապահանջկոտ ծրագրերից մեկը՝ Նիկոլո Պագանինիի լեգենդար 24 կապրիսների ամբողջական շարքը՝ համերգների ընթացքում դրանք կատարելով առանց ընդմիջման։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բացառիկ ծրագիրը նա 2025-2026 համերգաշրջանում ներկայացրել է եվրոպական մի շարք հեղինակավոր բեմերում, այդ թվում՝ Բեռլինի ֆիլհարմոնիայում և Միլանի «Սալա Վերդի» համերգասրահում։

Համերգները լայն միջազգային արձագանք են գտել և արժանացել երաժշտության բնագավառի առաջատար մասնագետների բարձր գնահատականին, այդ թվում՝ The Strad հեղինակավոր պարբերականի կողմից։

Մադոյանը կշարունակի իր համաշխարհային շրջագայությունը՝ աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում ներկայացնելով Պագանինիի 24 կապրիսների ամբողջական շարքը։

Պագանինիի 24 կապրիսների կատարումը մեկ երեկոյի ընթացքում հսկայական մարտահրավեր է, որը հաղթահարել են աշխարհում միայն եզակի ջութակահարներ։ Ծրագիրը համադրում է ոչ միայն ֆենոմենալ վիրտուոզություն և բացառիկ հիշողություն, այլև գեղարվեստական առանձնահատուկ խորություն։

Մադոյանի կատարումների մեկ այլ ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ նա 24 կապրիսները ներկայացնում է՝ պահպանելով կոմպոզիտորի բնօրինակ աղեղնավորումները։ Այս մոտեցումը ջութակահարից պահանջում է յուրահատուկ վարպետություն և տեխնիկական անթերի վերահսկողություն։

Նիկոլայ Մադոյանը ժամանակակից ջութակային արվեստի վառ ներկայացուցիչներից է և Գինեսի համաշխարհային ռեկորդակիր։ Դեռևս երիտասարդ տարիքից նա իր ակնառու արտիստական անհատականությամբ փայլում է աշխարհի հեղինակավոր բեմերում՝ հանդես գալով մենահամերգային ծրագրերով և համագործակցելով առաջատար նվագախմբերի հետ։

Հայերեն العربية English

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին