Հրազդանում ոստիկանների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Հրազդանում ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն խոշտանգելու ահազանգով Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ում գրել է Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:

«Հրապարակումից անմիջապես հետո ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի մասին հանրությանը տեղեկացրել ենք։

Այնուհետև, Քննչական կոմիտեում նախաձեռնվել է նաև քրեական վարույթ։ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և խնդիրը հանգուցալուծվում է բացառապես իրավական ընթացակարգերով։ Ոստիկանության համակարգում առերևույթ նման դրվագները բացառիկ են և յուրաքանչյուր ահազանգ ստանում է պատշաճ իրավական գնահատական և ընթացք: Նման դեպքերում որևէ դրսևորում չի կարող անտեսվել կամ մնալ անհետևանք։»,- գրել է Սարգսյանը:

Նարեկ Սարգսյանը հավելել է, որ դեպքի վերաբերյալ վերջնական գնահատականը կտրվի իրականացվող քննությունների արդյունքներով։

Քաղաքացի Խաժակ Թովմասյանը Factor TV-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 11-ին Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ Աղավնաձոր գյուղի մոտակայքում, 7-8 մեքենայով մոտ 10-15 ոստիկաններ կտրել են իր ավտոմեքենայի ճանապարհը, իջեցրել մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։

Հայերեն

Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը. Դատախազություն

Մոլդովայի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին. Moldpres

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

Ջութակահար Նիկոլայ Մադոյանի ֆենոմենալ վարպետությունը կրկին հիացնում է եվրոպական հանդիսատեսին

ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 18/09/26

Ասիական ինդեքսներ - 18/09/26

Գույների դիրիժորը. Արթուր Անդրանիկյանը գեղանկարչական աշխատանքներով արվեստասերներին ներկայացրեց իր կենսագրությունը

ՀՀ Անկախության հռչակման տոնակատարությունների շրջանակում Գյումրիում առաջին անգամ կանցկացվի «Tricolor» Gyumri Run-ը

Բուլղարիայի կառավարությունը ներկայացրել է վառելիքի հետ կապված աջակցության ավելի քան 300 միլիոն եվրոյի փաթեթ. BTA