Հայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Օփեն ԷյԱյ (OpenAI) միջազգային թվային հարթակի համագործակցության արդյունքում 2026-2027 ուսումնական տարվանից Հայաստանի պետական դպրոցները ստանում են հասանելիություն ChatGPT Edu հարթակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հարթակին հասանելիություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել my.emis.am հարթակի անձնական օգտահաշիվ, այնուհետև սեղմել OpenAi սեղմակը՝ անմիջապես հայտնվելով դպրոցին տրամադրված ChatGPT օգտահաշվում: ChatGPT Edu հարթակի պատշաճ օգտագործման և կիրառման նպատակով մշակվել են ուղեցույցներ՝ նախատեսված դպրոցների տնօրենների, տեղակալների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և ուսուցիչների համար։  Հարթակը, որպես միասնական կրթական գործիքակազմ, հասանելի է բոլոր պետական դպրոցներին։

Ուղեցույցները երաշխավորված են Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի կողմից։

Ուսուցման գործընթացում  ԱԲ նոր գործիքի կիրառումը նպատակ ունի  բարելավել կրթության որակը՝ նպաստելով սովորողների կիրառական հմտությունների ձևավորմանը։

Հայերեն English

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ