Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակումների, ԿԸՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի տարբեր տեղեկատվական համակարգեր մայիսի 10-ից պարբերաբար ենթարկվել են կիբեռհարձակումների։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համակարգի դեմ հարձակումը չի ազդել ընտրությունների արդյունքների վրա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն՝ անդրադառնալով ընտրությունների ժամանակ ԿԸՀ-ի համակարգի դեմ իրականացված կիբեռհարձակմանը։

«Մոտավորապես, մայիսի 10-ից սկսած՝ Հայաստանի տարբեր համակարգեր պարբերաբար կիբեռհարձակման են ենթարկվել։ Ես կիբեռանվտանգության մասնագետ չեմ։ Կա մասնագիտացված կառույց՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Մենք չենք ապահովում այդ անվտանգությունը, կա մասնագիտական կառույց, որն ապահովում է այն։ Ինձ՝ որպես ԿԸՀ նախագահի, ուղղակի զեկուցում են արդյունքների մասին»,- ասել է Հովակիմյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչու ԿԸՀ-ն չի դիմել համապատասխան մարմիններին՝ դեպքն ուսումնասիրելու համար, Հովակիմյանը նշել է, որ հանձնաժողովի համակարգի անվտանգությունն ի սկզբանե ապահովել է մասնագիտացված կառույցը։

«Կիբեռհարձակումը հանցագործության մասին հաղորդում չէ։ Դա ուրիշ գործընթաց է, դրանով զբաղվում են համապատասխան կառույցները։ Այն, ինչ հրապարակել եմ, կարող եմ հրապարակել, իսկ մնացած մանրամասները չգիտեմ։ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալությունը հետագայում որքան և ինչ մասով կհրապարակի, իրենց մասնագիտական որոշումն է»,- նշել է ԿԸՀ նախագահը։

Նա չի մանրամասնել, թե որ երկրից կամ սերվերներից է իրականացվել հարձակումը՝ ընդգծելով, որ այդ տեղեկությունները գտնվում են մասնագիտացված կառույցի տիրապետման ներքո։ Հովակիմյանը նաև նշել է, որ չգիտի՝ կիբեռհարձակման փաստով քրեական վարույթ նախաձեռնելու օրենսդրական պարտադիր պահանջ կա, թե ոչ։

ԿԸՀ նախագահի հավաստմամբ՝ նույնիսկ համակարգի նկատմամբ հաջողված հարձակումը չէր կարող փոխել ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք հիմնված են տեղամասային ընտրական հանձնաժողովների թղթային արձանագրությունների վրա։

«Մեր ընտրությունների արդյունքները թղթային են։ Բոլոր մասնակից կուսակցությունները, դիտորդները և լրագրողները կարող են ունենալ այդ արձանագրությունները։ Եթե հաջողվեր համակարգին վնաս հասցնել, պարզապես կդադարեր այն հրապարակումը, որը մենք իրականացնում էինք առցանց։ Այդ դեպքում արդյունքների առցանց հրապարակման դադարեցման մասին պնդումը կլիներ իրական, բայց դա չի եղել։ Արդյունքները թղթային են»,- ընդգծել է Հովակիմյանը։

Հայերեն English Русский

Վարդենիսի Բանավան թաղամասում մեկնարկել են նոր զբոսայգու և խաղահրապարակի կառուցման շինաշխատանքները

Ամասիայում մեկնարկել են բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման և բարեկարգման աշխատանքները

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ

77 միլիոն 884, 9 հազար դրամ՝ Գեղարքունիքի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը

ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է մրգերի վրա միջատասպան միջոց կիրառելու ենթադրյալ դեպքը

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակումների, ԿԸՀ նախագահ