Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն առաջարկում է ընտրություններին մասնակցելու արգելք սահմանել այն կուսակցությունների համար, որոնք վերջին երկու տարում անվանափոխվել են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ղազարյանն առաջարկը ներկայացրել է Ազգային ժողովում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդման քննարկման ժամանակ։

Պատգամավորը նշել է, որ գործող կարգավորումները նույնիսկ ընտրություններից հաշված օրեր առաջ ստեղծված կուսակցություններին թույլ են տալիս մասնակցել ընտրություններին։

«Գործող կարգավորումն այնպես է գրված, որ ընտրություններից մի քանի օր առաջ, գրանցումից երեք օր առաջ ստեղծված կուսակցությունները կարող են մասնակցել ընտրություններին։ Քանի որ մենք չենք նախատեսել ընտրությունների այդպիսի սցենար, կանխարգելող նորմ չենք գրել»,- ասել է Ղազարյանը։

Նրա խոսքով՝ տարիներ շարունակ գործող կուսակցությունների ֆինանսական շարժը վերահսկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, մինչդեռ ընտրություններից առաջ հասարակական, բարեգործական կամ այլ կազմակերպությունների հիմքի վրա ձևավորված նոր կուսակցությունների նախկին ֆինանսական գործունեության նկատմամբ նման վերահսկողություն չի իրականացվում։

«Հին կուսակցությունների ֆինանսական շարժը վերահսկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բոլորը կարող են տեսնել այն։ Մինչդեռ նոր կուսակցությունների ֆինանսական շարժի մասին ոչինչ հայտնի չէ։ Մեր նախորդ ընտրությունների փորձառությունը ցույց տվեց, որ այդ կուսակցությունները հիմնվում են որպես բարեգործական, հասարակական կամ այլ տիպի կազմակերպություններ, որոնց ֆինանսական շարժի նկատմամբ նման վերահսկողություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող իրականացնել»,- նշել է պատգամավորը։

Ղազարյանի գնահատմամբ՝ արդեն գոյություն ունեցող կուսակցությունների անվանափոխմամբ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը ևս խնդիրներ է առաջացնում։

«Ընտրությունների ընթացքում կուսակցությունների կնիքները, այսպես ասած, վարձով տրամադրելու պրակտիկան նոր չէ։ Մենք տեսել ենք, որ դրանք գործնականում գործող կուսակցություններ չեն և քաղաքական համակարգը դեֆորմացնելուն միտված երևույթներ են»,- ասել է նա։

Պատգամավորը, որպես խնդրի լուծման տարբերակ, առաջարկել է սահմանափակել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին։

«Այս կապակցությամբ միակ գաղափարը, որ կարող եմ առաջարկել, այն է, որ մենք առնվազն վերջին երկու տարում անվանափոխություն ունեցած կուսակցություններին նույնպես արգելենք մասնակցել ընտրություններին, որպեսզի մարդիկ իրենց քաղաքական գործունեությամբ մասնակցեն քաղաքականությանը, ոչ թե մախինացիաներով»,- ընդգծել է Ղազարյանը։

Նա նաև խնդիր է համարել ընտրական ցուցակներում անկուսակցականների համար նախատեսված տեղերը այլ կուսակցությունների ղեկավարներին հատկացնելու պրակտիկան։ Ղազարյանի խոսքով՝ նման դեպքերում կուսակցությունը փաստացի դաշինքի ձևաչափով է մասնակցում ընտրություններին, սակայն օգտվում է կուսակցության համար սահմանված ավելի ցածր անցողիկ շեմից։

Հայերեն English

Ավելին, քան պարզապես մրցանակներ․ ավարտվեց Junius ֆինանսական մրցաշարը

Շինարարության ոլորտում ՊԵԿ-ն իրականացնում է թեմատիկ հսկողական աշխատանքներ

77 միլիոն 884, 9 հազար դրամ՝ Գեղարքունիքի համայնքներում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար

ՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցեր

Հայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը

ՍԱՏՄ-ն ուսումնասիրում է մրգերի վրա միջատասպան միջոց կիրառելու ենթադրյալ դեպքը

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակումների, ԿԸՀ նախագահ

Իրանում մեկնարկել են «Ջան Ֆադա» լայնածավալ զորավարժությունները՝ 313 000 մարդու մասնակցությամբ

Երկրագնդի վրա սովի մատնված մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի