Մոսկվայի վրա ԱԹՍ-ներով հարձակումը դարձել է ամենազանգվածայիններից մեկը. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածները

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները։ Երկու կողմն էլ հայտնել է ավերածությունների մասին։ Ուկրաինայում կան վիրավորներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում տեղեկացրել է, որ սեպտեմբերի 17-ի երեկոյից մինչև սեպտեմբերի 18-ի առավոտ Մոսկվայի մարզի ուղղությամբ արձակվել է ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը խոցվել է մարզից հեռու, իսկ 64-ը՝ Մոսկվային մոտենալիս։ Սոբյանինը չի հայտնել որևէ վնասի կամ տուժածների մասին։ Այս հարձակումը դարձել է վերջին տարիների ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 18-ի գիշերը ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը որսացել կամ ոչնչացրել են 629 ԱԹՍ։  

Ռոստովի մարզի իշխանություններն իրենց հերթին հայտնել են ավելի քան 50 ԱԹՍ խոցելու մասին։ Վնասվել է ութ բազմաբնակարան շենք։

Ռուսաստանն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Կիևի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ Ֆաստիվ շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։ Փրկարարների խոսքով՝ բոլոր տուժածները նույն ընտանիքի անդամներ են։ Հարձակման հետևանքով ավերվել է մեկ մասնավոր տուն, ևս մեկը՝ վնասվել։

Օդեսայի իշխանությունները հայտնել են, որ մարզում տեղի ունեցած հարձակումների հետևանքով վիրավորվել է երեք մարդ, ավերվել է մեկ բնակելի շենք, վնասվել է առնվազն հինգը։ Վնասվել է նաև լիցեյի շենք, մի քանի տրանսպորտային միջոց, ձեռնարկություններ և պահեստներ։

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Օդեսայից վեց կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Նովա Պոշտա» լոգիստիկ կենտրոնին հարվածելու մասին։ Նախարարության պնդմամբ՝ փոստային պահեստը օգտագործվել է «եվրոպական երկրներից Ուկրաինա ժամանող ռազմական բեռների պահեստավորման և բաշխման համար»։

Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավարը հայտնել է «Ամստոր» առևտրի կենտրոնի վրա ռուսական հարձակման մասին։ Տուժածներ չեն արձանագրվել։

Սումիի քաղաքապետի խոսքով՝ սեպտեմբերի 18-ի գիշերը Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքի վրա, որի հետևանքով վնասվել են քաղաքի սոցիալական և կարևորագույն ենթակառուցվածքները՝ կրթական և բժշկական հաստատություններ, այդ թվում՝ դպրոց և մանկապարտեզ, մասնավոր տներ, գազաբաշխման ցանց և երկաթուղի։ Հարձակումից մեկ մարդ է տուժել։

Հայերեն Русский

Մայիսի 10-ից ՀՀ տարբեր համակարգեր, այդ թվում՝ ԿԸՀ-ի համակարգը, ենթարկվել են կիբեռհարձակումների, ԿԸՀ նախագահ

Իրանում մեկնարկել են «Ջան Ֆադա» լայնածավալ զորավարժությունները՝ 313 000 մարդու մասնակցությամբ

Երկրագնդի վրա սովի մատնված մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի

Բնակչության կյանքի միջին տևողության երկարացման և կյանքի որակի բարելավման գործում բուժքույրերի դերն անգնահատելի է․ Անահիտ Ավանեսյան

Երևանում մեկնարկել է Հայաստանի 4-րդ միջազգային բուժքույրական կոնգրեսը

Ղազարյանն առաջարկում է արգելել վերջին երկու տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին

«Թատերական Լոռի» 32-րդ միջազգային փառատոն. սպասվող միջոցառումներն ու ծրագրերը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն

Պաղեստինի ԱԳ նախարար Աղաբեկյան Շահինը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից պաղեստինցի պաշտոնյաների մուտքի վիզայի մերժումը

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը և Huawei Technologies-ը համագործակցության հուշագիր են ստորագրել