Ռուսաստան

Պուտինը Նյու Դելիում կայացած բանակցությունները բովանդակալից և արդյունավետ է որակել

1 րոպեի ընթերցում

Պուտինը Նյու Դելիում կայացած բանակցությունները բովանդակալից և արդյունավետ է որակել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բովանդակալից և արդյունավետ է համարել անցյալ շաբաթ Նյու Դելիում Ռուսաստանի և Հնդկաստան պատվիրակությունների միջև կայացած բանակցությունները։

«Կցանկանայի երախտագիտությունս հայտնել ջերմ, սրտալից ընդունելության և հյուրընկալության համար, որոնք անցյալ շաբաթ ցուցաբերվեցին ինձ և Ռուսաստանի պատվիրակությանը Նյու Դելի կատարած այցի ընթացքում։ Կայացած բանակցություններն անկասկած չափազանց բովանդակալից էին, անկեղծ և արդյունավետ։ Ձեզ հետ շփումը, ինչպես միշտ, անկեղծ հաճույք պատճառեց  և թույլ տվեց հերթական անգամ համոզվել Ձեր արտասովոր քաղաքական իմաստության ու հեռատեսության հարցում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ծննդյան օրվա առթիվ ուղարկված հեռագրում, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը կշարունակեն  կառուցողական համատեղ աշխատանքը երկկողմ և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ՝ ի շահ երկու երկրների բարեկամ ժողովուրդների:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում