Կանադան ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը

3 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին ողջունել է ԵՄ ասոցացված անդամ դառնալու Բրյուսելի առաջարկը, որ սեպտեմբերի 16-ին արել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրամիության վիճակի մասին իր ամենամյա ելույթում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն:

Եվրախորհրդարանում ելույթում Քարնին այդ առաջարկը որակել է որպես «եզակի ու դրական մոտեցում, որը մենք միասին կձևավորենք»։

Նա ընդգծել է Կանադայի և ԵՄ-ի միջև առկա սերտ պատմական կապերը՝ շեշտելով, որ կողմերն այնպիսի դաշնակիցներ չեն, որոնք գործակցում են «միայն բարենպաստ պայմաններում»։ Քարնին նշել է, որ կանադացիների ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերությունների հաստատմանը:

«Կանադա-ԵՄ դաշինքը փարոս կդառնա այլ ժողովրդավարությունների համար», - ասել է Քարնին՝ հավելելով, որ այդ դաշինքը կբնորոշվի նրանով, թե ինչին է այն հակադրվում և ինչի կողմնակից է՝ թվարկելով ազատությունը, համերաշխությունն ու կայունությունը։

«Կանադան և Եվրոպան յուրաքանչյուրն էլ ուժեղ են: Եվրոպան և Կանադան միասին ավելի ուժեղ են», - ընդգծել է նա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կանադայի՝ ԵՄ ասոցացված անդամ դառնալու գաղափարն անվանել էր «ծիծաղելի»՝ դա բնութագրելով որպես «թշնամական գործողություն»: Նա սպառնացել էր դրան ի պատասխան Եվրամիության նկատմամբ լուրջ մաքսատուրքեր սահմանել, ինչպես նաև որոշակի ոլորտներում դադարեցնել առևտուրը:

Անդրադառնալով այս սպառնալիքներին՝ Մարկ Քարնին նշել է, որ մաքսատուրքերն օգտագործվում են որպես ճնշում գործադրելու գործիք:

Ելույթից հետո մամուլի ասուլիսում Քարնիին խնդրել են մեկնաբանել Թրամփի հայտարարությունները:

«Այս դաշինքը դրական գործընթաց է, դա է իմ պատասխանն ԱՄՆ նախագահին», - ասել է Քարնին՝ հավելելով, որ ոչ ոք չի կարող իրենց թելադրել՝ ում հետ միջազգային համաձայնագրեր կնքել:

Քարնին նաև նշել է, որ Կանադան չի ձգտում դառնալ Եվրամիության լիարժեք անդամ, և այս նախաձեռնությունն «այլ շրջանակ» է: Վարչապետը հավելել է, որ Եվրոպայի և Կանադայի միջև սերտ գործընկերությունը «որևէ այլ բանի արձագանք չէ», այլ «դեպի ապագա շարժվելու» գործընթաց։

Հայերեն Русский

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում

Խորհրդարանում ունենք այն պատկերը, որի օգտին քվեարկել են ՀՀ քաղաքացիները. ԿԸՀ նախագահ

Փրկվել է Միջազգային կարմիր ցուցակում և ՀՀ Կարմիր գրքում գրանցված սապսանը. ԲԸՏՄ

Իրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցին

ԿԳՄՍՆ–ն պարզաբանում է տարածել Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ

Կրեմլից հայտնել են, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները կբարդացնեն Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու ջանքերը

ԿԸՀ համակարգը ԱԺ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփման ընթացքում գտնվել է կիբեռգրոհի ներքո․ Հովակիմյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է երիտասարդական կենտրոնների գործունեությանը

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թվականի պետբյուջեի նախագիծը