8 րոպեի ընթերցում
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության (ԲՏԱԱԲ) նախարարությունը Ջրվեժ համայնքում կազմակերպել էր հանդիպում արհեստական բանականության միջազգային օլիմպիադայի հայ դափնեկիրների հետ։
Ընթացիկ տարվա օգոստոսի 2-8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվել է Արհեստական բանականության (ԱԲ) միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է ավելի քան 500 աշակերտ՝ 106 երկրից։
Ութ հոգուց բաղկացած հայկական պատվիրակության անդամներից Արամ Ամիրխանյանը (Վանաձոր, «Էվրիկա» դպրոց) և Ռազմիկ Եփրեմյանը (Երևան, Ֆիզմաթ դպրոց) արժանացան բրոնզե մեդալի, իսկ Արտյոմ Հովհաննիսյանը (Գյումրի, «Ֆոտոն» վարժարան), Գուրգեն Բայբուրդյանը (Գյումրի, «Ֆոտոն» վարժարան) և Դավիթ Ղազարյանը (Վաղարշապատ, թիվ 5 ավագ դպրոց) արժանացել են գովասանագրի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դափնեկիրների հետ տարաբնույթ հարցերի շուրջ զրուցեց ԲՏԱԱԲ փոխնախարար Գևորգ Մանթաշյանը։
ԿԳՄՍ փոխնախարար Աննա Բաբաջանյանն իր հերթին նշեց, որ հաջողությունների հանրագումարը մեծ ճանապարհի սկիզբն է, և հաջորդ մարտահրավերներին մեր աշակերտները կդիմակայեն ավելի պատրաստված ու ոգևորված։
«Մի ամբողջ թիմ աշխատել է տքնաջանորեն, որպեսզի բոլոր հնարավորությունները հասանելի դառնան ձեզ համար։ Շարունակեք հավատալ ձեր ուժերին, սկսեք նոր գործեր, որոնց մասին գուցե դեռ այդքան մեծ պատկերացում չունեք, բայց չվախենաք դրանից»,- աշակերտներին դիմելով՝ ասաց Բաբաջանյանը։
ԲՏԱԱԲ փոխնախարար Տաթև Ասլանյանն էլ նշեց, որ աշակերտների հաջողություններն ու ձեռքբերումները գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում և գերատեսչությունը գնահատում ու արժևորում է դրանք՝ հավատալով, որ Հայաստանում ապագան հենց շնորհալի ու տաղանդաշատ աշակերտներինն է։
«Առանց գիտության և կրթության հնարավոր չէ տեխնոլոգիաների ու ինովացիաների երկարատև զարգացում։ ԱԲ միջազգային երրորդ օլիմպիադայում գրանցված արդյունքները լուրջ աշխատանքի արգասիք են։ Յուրաքանչյուրի փորձն արժեքավոր է նրանցից հետո նույն ճանապարհն անցնող աշակերտների համար։ Տվյալ հաջողություններն ապացուցում են, թե որքան կարևոր է մասնագիտական ներդրումը տեխնոլոգիական կրթության մեջ։ Մեր աշակերտները երկրորդ տարին անընդմեջ մասնակցում են ԱԲ միջազգային օլիմպիադային։ Մասնագիտական ծրագրերը նրանց թույլ են տալիս աշխատել սեփական նախագծերի վրա։ Մեր խնդիրն է նման հնարավորությունները հասանելի դարձնել ավելի մեծ թվով աշակերտների համար, որպեսզի այսօրվա ձեռքբերումները շարունակվեն նոր մասնակիցներով, նոր գաղափարներով և նոր հաջողություններով»,- ասաց Ասլանյանը։
Միջազգային օլիմպիադայի դափնեկիրները նշեցին, որ ավելի բարձր արդյունքների հասնելուն խանգարել է հուզմունքն ու պատրաստվելու համար նախատեսված համեմատաբար քիչ ժամանակահատվածը։ Օլիմպիադան բաղկացած էր երկու փուլերից։ Խմբային փուլում մասնակիցներն իրենց հմտություններն ի ցույց են դրել ԱԲ ծրագրի միջոցով ռոբոտաշինության գործում։ Հայաստանի պատվիրակությունն ընդգրկվել է առաջին հնգյակում, իսկ անհատական փուլում մասնակիցները լուծել են ԱԲ ծրագրային դրույթներով և մաթեմատիկական առաջադրանքներով համադրված խնդիրներ։
«Նախորդ տարի նույնպես մասնակցել էի օլիմպիադային՝ նվաճելով բրոնզե մեդալ։ Այդ փորձությունը լավ մոտիվացիա էր՝ ավելի նշանակալից արդյունքների հասնելու համար։ Հաճելի է, որ թիմային հաշվարկով գրավեցինք բարձր տեղ»,- ասաց բրոնզե մեդալակիր Արամ Ամիրխանյանը։
«Օլիմպիադայում ուժերս փորձելու առաջարկը ստացել եմ դասղեկից։ Որոշեցի մասնակցել ու չեմ զղջում դրա համար։ Նման օլիմպիադաներում փորձառությունից բացի, չափազանց կարևոր է նաև վստահությունը սեփական ուժերի նկատմամբ»,- ասաց բրոնզե մեդալակիր Ռազմիկ Եփրեմյանը։
Դափնեկիրները նշեցին, որ իրենք նախապես հաղթահարել են մրցույթի ազգային փուլերը։ Նրանց համոզմամբ՝ նման օլիմպիադաներին մասնակցելու և լավ արդյունքների հասնելու շնորհիվ Հայաստանն ամբողջ աշխարհում դառնում է ավելի ճանաչելի, հետևաբար ոչ միայն իրենց, այլև երկրի համար նախանշվում են հետագա զարգացման հեռանկարներ։
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI) հանդես եկած հայ դպրոցականների ձեռքբերումներին նվիրված միջոցառում