Շենքն անցնելու է ՀՀ տնօրինությանը, այստեղ սեթևեթելու բան չկա. Փաշինյանը՝ Ղարաբաղի ներկայացուցչության մասին

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանում Ղարաբաղի ներկայացուցչության շենքն անցնելու է Հայաստանի Հանրապետության տնօրինությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վարչապետն այս մասին ասել է Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգ Հովսեփյանի հարցին։

«Հայաստանի Հանրապետությունում երկու պետություն, երկու կառավարություն չի կարող լինել։ Չի կարող Հայաստանում լինել Ձեր նշած անունով կառույց։ Շենքն անցնելու է Հայաստանի Հանրապետության տնօրինությանը։ Այստեղ սեթևեթելու բան չկա։ Էլի եմ ասում՝ ես՝ որպես ՀՀ վարչապետ, պետության մեջ երկրորդ պետություն, երկրորդ կառավարություն կամ երկրորդ խորհրդարան ձևավորելու բոլոր փորձերն ամենակոշտ միջոցներով կասեցնելու եմ»,- ասել է Փաշինյանը։

Հայերեն English Русский

ԵՊՀ-ում կայացել է «Մեքսիկա. ժողովուրդ, հոգի և ավանդույթներ» ցուցահանդեսի բացումը և դեսպանի գրքի շնորհանդեսը

Սենատում դեմոկրատների խմբակցության առաջնորդը խոստացել է ավարտել Իրանի հետ հակամարտությանը

Ջեյ Դի Վենսն ընտրություններում հանրապետականների պարտությունը պայմանավորել է Իրանի հետ հակամարտությամբ

Հայկական ծագման մի շարք ապրանքատեսակներ Միացյալ Թագավորություն կարտահանվեն զրոյական մաքսատուրքով

Չինաստանի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև եռակողմ հանդիպում անցկացնելու շուրջ բանակցություններ են ընթանում

Մայք Ջոնսոնը հրաժարվել է գլխավորել ԱՄՆ Կոնգրեսում հանրապետական կուսակցության ​​խմբակցությունը

Նիկոլ Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել Քամ Ղաֆֆարիանին

Հնդկաստանում «Մուրասու» ցիկլոնի հետևանքով երկու մարդ է մահացել

Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին