Հայաստանը և «Tour of Armenia»-ն՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

4 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ անցկացված «Tour of Armenia» միջազգային պրոֆեսիոնալ բազմօրյա հեծանվավազքը լայն արձագանք է ստացել միջազգային մեդիա հարթակներում՝ հայտնվելով համաշխարհային լրատվական գործակալությունների, խոշոր սպորտային հեռարձակողների, մասնագիտացված լրատվամիջոցների և ազգային ֆեդերացիաների ուշադրության կենտրոնում։

Մրցաշարի լուսաբանման աշխարհագրությունն ընդգրկել է Եվրոպան, Ասիան, Հյուսիսային և Հարավային Ամերիկան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ միջազգային լայն լուսաբանումը հնարավորություն է տվել համաշխարհային լսարանին ներկայացնել ոչ միայն «Tour of Armenia» բազմօրյա հեծանվավազքը, այլև Հայաստանը՝ իր բնապատկերներով, քաղաքներով, պատմական հուշարձաններով և զբոսաշրջային ուղղություններով։

Մրցաշարի մասին հրապարակումներ են տարածել չինական Xinhua լրատվական գործակալությունն ու China.org.cn-ը, ԱՄՆ-ում՝ NAMPA-ն, Կոլումբիայում՝ հեծանվային մասնագիտացված Revista Mundo Ciclístico-ն, Արգենտինայում՝ Demedios-ը։ Իսպանական և եվրոպական մասնագիտացված մեդիա դաշտում մրցաշարին անդրադարձել են EsCiclismo-ն և Ciclo21-ը, Չեխիայում՝ RoadCycling.cz-ն, իսկ մրցաշարի արդյունքները ներկայացվել են նաև ProCyclingStats և CyclingFlash միջազգային հեծանվային հարթակներում։

Միաժամանակ, «Tour of Armenia»-ն հեռարձակվել է HBO Max, Disney+, ESPN, FloSports, Okko, SBS, SPOTV և Zhibo TV հարթակներով։ Լեհաստանում մրցաշարի եզրափակիչ փուլի վերաբերյալ տեսանյութեր է հրապարակել Eurosport Poland-ը, անդրադարձեր են եղել նաև TurdeTur հեծանվային հարթակում, երկրի ազգային ռադիոյում և Լեհաստանի հեծանվային ֆեդերացիայի պաշտոնական էջերում։

Առանձնապես լայն է եղել «Tour of Armenia»-ի լուսաբանումն Իտալիայում։ Մրցաշարին անդրադարձել են Sky Sport-ը և իտալական առաջատար սպորտային պարբերական La Gazzetta dello Sport-ը։  Մրցաշարի վերաբերյալ նյութեր են տարածել նաև իտալական խոշոր լրատվական գործակալություններ և սպորտային հարթակներ՝ AGI, Italpress, LaPresse, ANSA, Adnkronos, Sport Mediaset և Sportface։ Մրցաշարի ընթացքն ու առանձին փուլերը պարբերաբար լուսաբանել են հեծանվային մասնագիտացված Tuttobiciweb, BiciSport, CyclingPro/SpazioCiclismo, OA Sport, Ultimo Chilometro և Ciclismo Oggi հարթակները։ Մրցաշարին անդրադարձել են նաև Il Giornale di Vicenza, MTB.it, Sport Parma, Gazzetta delle Valli, Quotidiano Sportivo, ADN24.it, Zazoom.it և այլ իտալական լրատվամիջոցներ։

Միջազգային տեսանելիության ընդլայնմանը նպաստել են մասնակից թիմերը՝  իրենց պաշտոնական կայքերում և սոցիալական հարթակներում պատմելով մրցաշարի ընթացքի մասին․  բրիտանական «Netcompany INEOS», ճապոնական «Team UKYO», չեխական «ATT Investments», իտալական «Solution Tech–Nippo–Rali» և «Swatt Club», ինչպես նաև պորտուգալական «Óbidos» թիմերը։

Հայերեն العربية Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ