ՌԴ-ն բացառում է Եվրոպայի հետ անվտանգության ոլորտում պայմանագրերը նույնիսկ հարաբերությունների կարգավորման դեպքում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ոչ մի պայմանագիր չի կնքի եվրոպացիների հետ այն ոլորտներում, որոնք առնչություն ունեն երկրի անվտանգության հետ, նույնիսկ եթե Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորվեն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Երբ և եթե որևէ եվրոպական երկիր ցանկանա լուրջ երկխոսություն վերսկսել, մենք նախևառաջ կլսենք, թե ինչ կա նրանց մտքում, ինչ կարող են նրանք առաջարկել։ Իսկ հետո կորոշենք՝ արդյոք դա մեզ գոհացնում է, թե ոչ։ Սակայն կարող եմ մեկ բան հավաստիացնել՝ այն ոլորտներում, որոնցից կախված է պետության անվտանգությունը, մենք ոչ մի պայմանագիր, ոչ մի պայմանավորվածություն եվրոպացիների հետ չենք կնքի և չենք էլ պատրաստվում», - ասել է նա՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում անցկացվող Միջազգային երիտասարդական փառատոնի «Աշխարհի նոր ճարտարապետությունը» նստաշրջանում։

Հայերեն English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ