Հանրային տրանսպորտը պետք է ավելի թանկ լինի, որ լավ որակի լինի. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը կարծում է, որ որակյալ հանրային տրանսպորտը չի կարող երկարաժամկետ աշխատել ցածր սակագնով, և դրա ծառայության դիմաց քաղաքացիները պետք է համապատասխան գին վճարեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը, անդրադառնալով տրանսպորտային ծախսերին և վառելիքի միջազգային շուկայում տեղի ունեցող զարգացումներին, հիշեցրել է նաև, որ Հայաստանն այսօր ցամաքային երկու փակ սահման ունենալու պայմաններում նավթամթերք ներմուծելու նոր ուղղություն է ստեղծել։

«Մեր երկիրը գտնվում է երկու կողմից դեռ փակ վիճակում, և մենք հնարավորություն ենք ստեղծել մեր հարևան երկրից նավթամթերք գնելու և մեր պահանջները բավարարելու համար։ Հորմուզի խնդիրը, Իրան-ԱՄՆ խնդիրը․ ձեզ թվում է, թե 50 տարի տրանսպորտի գինը պիտի լինի 100 դրամ, 50 տարի աշխարհում ինչ էլ լինի՝ 20-30 դրամ փոփոխություն չլինի՞»,- ասել է Սիմոնյանը։

Նրա գնահատմամբ՝ հանրային տրանսպորտի որակի բարձրացումը նաև համապատասխան ֆինանսավորում է պահանջում։

«Ես համարում եմ, որ պիտի ավելի թանկանա, որովհետև ես համարում եմ՝ այն տրանսպորտը, որի համար վճարում էիք 100 դրամ, և այն տրանսպորտը, որի համար վճարվում է 150 դրամ, չի կարող նույն որակի տրանսպորտ լինել»,- նշել է ԱԽ քարտուղարը։

Հայերեն English Español Русский