Իրան

Արաղչին սեպտեմբերի 16-ին կմեկնի Չինաստան

1 րոպեի ընթերցում

Արաղչին սեպտեմբերի 16-ին կմեկնի Չինաստան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պաշտոնական այցով սեպտեմբերի 16-ին կմեկնի Պեկին՝ քննարկելու երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է IRNA գործակալությունից, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Այցի շրջանակում Արաղչին հանդիպում կունենա չինացի իր գործընկերոջ՝ Վան Իի հետ, կողմերը կքննարկեն երկու երկրների համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային կարևորագույն հարցեր։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է, որ նախարարները վերջին անգամ հանդիպել են հուլիսին, նրանք նաև մասնակցել են Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում սեպտեմբերի 12-13-ին անցկացված BRICS-ի գագաթնաժողովին։

Չինաստանն իրանական և մերձավորարևելյան նավթի խոշոր ներկրող է, ուստի նրա տնտեսությունը կարող է ճնշման ենթարկվել Թեհրանի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման և Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակման հետևանքով առաջացած մատակարարումների խափանումների պատճառով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում