Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

3 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել համաձայնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին, որ Ուկրաինան և Ռուսաստանը փոխադարձաբար դադարեցնեն միմյանց էներգետիկ ենթակառուցվածքների ուղղությամբ հարվածները։ Միևնույն ժամանակ Զելենսկին որոշ պայմաններ է առաջադրել դրա համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա խոսել է սեպտեմբերի 14-ի երեկոյան ազգին ուղղված իր տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram ալիքում։

Զելենսկին ընդգծել է, որ Կիևը լարվածության թուլացմանն ուղղված քայլեր կձեռնարկի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը երաշխավորի պատերազմն ավարտելու հարցում Ռուսաստանի իրական պատրաստակամությունը։

«Ներկայում կա ԱՄՆ-ի լուրջ առաջարկ՝ կապված կենսական նշանակության ենթակառուցվածքների վրա հարվածների փոխադարձ դադարեցման հետ։ Եթե դա կարող է ծառայել որպես լարվածության թուլացմանն ուղղված առաջին քայլ՝ քայլ, որը ենթադրում է Ռուսաստանի կողմից մեր կենսական ենթակառուցվածքներին հասցվող հարվածների և մեր պատասխան հարվածների դադարեցում, ապա Ուկրաինան պատրաստ է աջակցել լարվածության թուլացմանը», - ասել է նա։

Միևնույն ժամանակ Ուկրաինայի նախագահը նշել է, որ «առայժմ ոչ ոք չի տեսել Ռուսաստանի կողմից պատերազմն ավարտելու իրական ցանկություն»։

«Բայց եթե մեր ամերիկացի գործընկերները կարող են երաշխավորել, որ Ռուսաստանն իսկապես պատրաստ է դադարեցնել կյանքեր կործանելու նպատակով մղվող այս պատերազմը, և դա անել իրականում և տևական ժամկետով, ապա Ուկրաինան իր կողմից կձեռնարկի ապաէսկալացման քայլեր», - նշել է նա։

«Մեզ անհրաժեշտ է ուժեղ և արդարացի լուծում, ոչ թե «ընտրություններին» միտված, այլ երկարաժամկետ լուծում։ Մենք սպասում ենք կոնկրետ մանրամասների մեր գործընկերներից», - նշված է Telegram-ում հրապարակված տեսանյութին կից գրառման մեջ։

Սեպտեմբերի 14-ին ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են դադարեցնել միմյանց էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները։ Նա դիզելային վառելիքի գների համաշխարհային աճը մեծ մասամբ վերագրել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող պատերազմին, այլ ոչ թե Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտությանը։

Սպիտակ տան ղեկավարի այս հայտարարության վերաբերյալ Ռուսաստանի կողմից պաշտոնական մեկնաբանություն չի եղել։

Ավելի վաղ Թրամփը նաև Զելենսկուն կոչ էր արել դադարեցնել հարվածները ՌԴ դիզելի արտադրության ենթակառուցվածքներին։ «Կան բազմաթիվ այլ թիրախներ», - նշել էր ԱՄՆ նախագահը։

Հայերեն Русский

Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Միավորելով խոհանոցն ու մշակույթը. Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոնը

Եթե ՌԴ-ն ցանկանում է դուրս բերել 102-րդ ռազմաբազան, պետք է հայտարարի դրա մասին. ԱԺ նախագահի տեղակալ

Սաուդյան Արաբիան և Եմենը ԱՄՆ-ից օգնություն են խնդրել հութիների հարձակումների պատճառով. POLITICO

Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամը հանդես կգա ամերիկյան թիմում

ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանել է, որ տիեզերքում զենք է տեղակայել

Գերմանիան լրացուցիչ 1 միլիոն եվրո կտրամադրի Ուկրաինային՝ ատոմակայանների անվտանգության ապահովման համար. DPA

Զելենսկին արձագանքել է Կիևի և Մոսկվայի միջև էներգետիկ հրադադարի մասին Թրամփի հայտարարությանը

Բյուրեղավանում լավաշի արտադրամասի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի բացակայության պատճառով

Գյումրիում արտահերթ ընտրությունները հրամայական են. Նազելի Բաղդասարյան