Հայաստանում որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման

2 րոպեի ընթերցում

2027 թվականի փետրվար 8-ից գործողության մեջ է դրվելու «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն՝ շահումով խաղ է համարվում ռիսկի վրա հիմնված՝ շահելու հնարավորություն ընձեռող ցանկացած մեքենայացված խաղը (ծրագրավորված և (կամ) մեխանիկական խաղերի անցկացման համար նախատեսված խաղային արտադրանքով անցկացվող խաղը), որի ժամանակ շահողը որոշվում է այդ արտադրանքում պարունակվող հատուկ ծրագրի և (կամ) մեխանիկական համակարգի միջոցով` խաղացողի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեից՝ ընդգծելով, որ նշված իրավակարգավորման շրջանակում շահումով խաղ է համարվում նաև «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով կազմակերպվող խաղը։

«Միաժամանակ, տեղեկացնում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում շահումով խաղի կազմակերպումը հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է՝ 2027 թվականի փետրվարի 8-ից «խվատայկաների» կամ նմանատիպ սարքավորումների միջոցով իրականացվող խաղերը կազմակերպել բացառապես համապատասխան լիցենզիայի առկայության և օրենքի պահանջների պահպանմամբ։

Հայերեն

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26