«Այրիների ծովախորշը» սերիալը դարձել է «Էմմի»-ի ամենաշատ մրցանակներ նվաճած նախագիծը

3 րոպեի ընթերցում

«Այրիների ծովախորշը» սերիալը դարձել է «Էմմի»-ի 78-րդ մրցանակաբաշխության գլխավոր մրցանակակիրը՝ ռեկորդ սահմանելով կատակերգական սերիալի համար. նախագիծն ստացել է 14 մրցանակ, այդ թվում՝ մրցանակ լավագույն կատակերգական սերիալի համար և երեք մրցանակ դերասանների հաղթանակների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ միջոցառումը հեռարձակվել է NBC հեռուստաալիքով և Peacock սթրիմինգային ծառայության հարթակում։

Քեյթի Դիփոլդի ստեղծած այս նախագիծն առաջ է անցել «Խորամանկություններ» սերիալից, որն ավարտել է հինգերորդ և եզրափակիչ եթերաշրջանն ու դարձել առաջատարն՝ առաջադրվելով 24 անվանակարգում։

Դրամատիկական ժանրում երկրորդ տարին անընդմեջ հաղթել է HBO Max-ի «Հիվանդանոց Փիթ» սերիալը՝ արժանանալով «Լավագույն դրամատիկական սերիալ» մրցանակին: Գլխավոր դերակատար Նոա Ուայլին դրամայում ստացել է տղամարդու լավագույն դեր մրցանակը։

Ընդհանուր առմամբ, սերիալը ստացել է 6 «Էմմի», այդ թվում՝ լավագույն քասթինգի և լավագույն պլաստիկ գրիմի համար։

Մեթյու Ռիզը դարձել է առաջին դերասանը, որը մեկ տարվա ընթացքում հաղթել է երկու առաջատար կատեգորիաներում՝ «Այրիների ծովախորշում» խաղացած դերի համար և «Իմ ներսի հրեշը» մինի-սերիալում խաղացած դերի համար։

Քեյթ Օ’Ֆլիննը և Սթիվեն Ռութն իրենց առաջին «Էմմի» մրցանակներն են ստացել «Այրիների ծովախորշում» երկրորդ պլանի դերի համար։

Ջին Սմարթը «Խորամանկություններ» կատակերգական սերիալում խաղացած դերի համար ճանաչվել է լավագույն դերասանուհի հինգերորդ տարին անընդմեջ։

Ռիա Սիհոռնը մրցանակ է ստացել «Պլյուրիբուս» սերիալում կնոջ լավագույն դերի համար:

Մյուս հաղթողների թվում էին Էլիսոն Ջենին և Թոմ Փելֆրին, որոնք մրցանակի են արժանացել երկրորդ պլանի դերասանների կատեգորիաներում։

Սալի Ֆիլդը դարձել է ամենատարեց դափնեկիրը «Մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում լավագույն դերասանուհի» կատեգորիայում։

«Էմմի» մրցանակաբաշխության 78-րդ արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում սեպտեմբերի 14-ի երեկոյան։ Արարողությունը վարել է դերասանուհի Մարիշկա Հարգիթեյը։

Հայերեն Русский

Մոլդովան ներդրումների խթանման գործակալությունների տարածաշրջանային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ տեղը. Moldpres

Ասիական ինդեքսներ - 30/10/26

Կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՀՀ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը ստորագրել են ներդրումային պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը

Նոյեմբերին Ռուսաստանից դիզելի արտահանումների ծավալը կարող է գերազանցել 2 միլիոնը. Նովակ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար

ՀՀ ՄԻՊ-ը պահանջում է հանրային խոսքում բացառել ազգային կամ էթնիկ խմբերին պիտակավորող ու թիրախավորող ձևակերպումները

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

«Սյունիք» ֆուտբոլային ակումբն ու «Արմենիա ինշուրանս» -ը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցով չարտոնված երթուղիներով անցնող 2 լցանավ կանգնեցնելու մասին

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը ԱԱ-ի հրում վարժության բրոնզե մեդալակիր է