Մեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան

1 րոպեի ընթերցում

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում մեկնարկում է և մինչև սեպտեմբերի 28-ը կընթանա շախմատի համաշխարհային Օլիմպիադան, որտեղ Հայաստանը ներկայացված է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մրցաշարերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տղամարդկանց 46-րդ համաշխարհային Օլիմպիադայում Հայաստանի հավաքականում կլինեն՝ Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Մանուէլ Պետրոսյանը։ Իսկ կանանց ընտրանու կազմում են՝ Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Անահիտ Մկրտչյանը։ Անահիտ Մկրտչյանն առաջին անգամ կմասնակցի համաշխարհային Օլիմպիադային: 

Շախմատի համաշխարհային Օլիմպիադան բաղկացած է 11 մրցափուլից: Այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով: Օլիմպիադայի գործող չեմպիոնը Հնդկաստանի ընտրանին է: Հիշեցնենք, որ 2024թ. ՖԻԴԵ-ն հարյուրամյակի լավագույն թիմ էր ճանաչել Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմին, որը 3 անգամ դարձել է Համաշխարհային Օլիմպիադայի չեմպիոն:

Հայերեն English Русский

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

IDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակը

Նազելի Բաղդասարյանը ԱԺ-ում ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է արել ներողություն խնդրել կին գործընկերներից

Սի Ծինփինը Պեկինում ընդունել է Գերմանիայի նախագահին