Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

1 րոպեի ընթերցում

Կանզասի ազգային գվարդիան և ՀՀ պաշտպանության նախարարությունը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 11-ը անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը՝ կենտրոնանալով առաջնորդության, մարտավարական պլանավորման և հայ ու ամերիկացի զինծառայողների փոխգործակցության զարգացման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

Վերապատրաստմանը մասնակցել են Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներ և ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների սերժանտական կազմի ներկայացուցիչներ։

Դեսպանության հաղորդմամբ՝ մասնակիցները փորձ և գիտելիքներ են փոխանակել սերժանտական առաջնորդության և մարտավարական պլանավորման ոլորտներում՝ ծանոթանալով երկու կողմերի լավագույն փորձին։

Ծրագիրն ավարտվել է մի քանի օր տևած գործնական վարժանքներով, որոնք նպատակ են ունեցել զարգացնել զինծառայողների անհատական և թիմային առաջնորդության հմտությունները, ինչպես նաև խորացնել հայ և ամերիկացի զինծառայողների միջև համագործակցությունը։

ԱՄՆ դեսպանությունը նշել է, որ «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումը շուրջ 15 տարի Կանզաս-Հայաստան համագործակցության կարևոր բաղադրիչներից է։

Հայերեն العربية English Español فارسی Русский

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ