ՀԱՊԿ-ի հետ կապված հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք. Նարեկ Կարապետյան

1 րոպեի ընթերցում

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ իր քաղաքական ուժը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հետ կապված մի շարք հարցեր ունի, որոնք, նրա խոսքով, պետք է պարզաբանվեն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կարապետյանն Ազգային ժողովում նշել է, որ այդ հարցերը հիմնականում վերաբերում են Հայաստանի նկատմամբ 2022 թվականի ռազմական գործողություններին և հատկապես Ջերմուկի ու Վարդենիսի ուղղությամբ տեղի ունեցած իրադարձություններին։

«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումն այսպիսին է․ ՀԱՊԿ-ի հետ հարցեր ունենք, որոնք պետք է պարզենք։ Այդ հարցերը հիմնականում վերաբերում են Ջերմուկի հետ կապված, Վարդենիսի հետ կապված հարցերին, և դրա մասին մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք»,- ասել է Կարապետյանը։

Միաժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը նշել է, որ եթե իշխանությունները ՀԱՊԿ-ին իրական այլընտրանք են տեսնում, ապա պետք է այն ներկայացնեն հանրությանը։

Հայերեն English فارسی ქართული

ԹՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ հռչակագիր են ստորագրել Անկարայում

Արծվիկ Մինասյանն առաջարկում է հակամրցակցային համաձայնությունները բացահայտելու համար ԱԲ կիրառել

Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձը

Ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ

Մերցը Սեուլում հայտարարել է, որ Գերմանիան և Եվրոպան պատրաստ են համագործակցել ասիական տնտեսությունների հետ

ՊԵԿ իրավաբանական վարչության պետի տեղակալը ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ են կատարվել հարկային վարչարարության ոլորտում

«Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Աշխարհի առաջնությունից ակնկալիքներն ավելին էին. հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն ամփոփել է արդյունքները

Վենսը Ռեզայիին ուղղված նամակում կոչ է արել որոշել միջուկային խնդրի շուրջ իրանցի բանակցողներին. WP

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում