1 րոպեի ընթերցում
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը։
Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ առանձնահատուկ կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը։
Ռուբեն Ռուբինյանը և Մարգ Մարդիսալու-Կահարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ օրակարգին և դրա շրջանակում համագործակցության ընդլայնմանը։