Գեղարքունիքի 2 դպրոց մրցանակային տեղեր է զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում

2 րոպեի ընթերցում

Սևանի թերակղզի-Շողակաթ 40 կմ ճանապարհահատվածում սեպտեմբերի 12-ին կայացած «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում   Գեղարքունիքի մարզի երկու դպրոց մրցանակային տեղեր է նվաճել տարիքային երկու խմբերում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սիրողական հեծանվավազքի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի 10 մարզի և Երևանի 22 թիմեր։

10-12-րդ դասարանների մրցապայքարում Գեղարքունիքի մարզից մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրել է  Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ իրենից առաջ թողնելով Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմին։

7-9-րդ դասարանների մրցապայքարում 3-րդ տեղը զբաղեցրել է Սևանի Մ. Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը՝ զիջելով Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ և Արարատի մարզի Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցների թիմերին։

Առաջին տարիքային խմբի հաղթող թիմերի պարգևները հանձնել է հեծանվավազքի օլիմպիական չեմպիոն, իսպանացի Սամուել Սանչեսը, կրտսեր տարիքային խմբի հաղթողների մրցանակները՝ RCS Sports & Events ընկերության գլխավոր գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան։

Երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։

«Այս երկու նվաճումները փաստում են, որ մեր մարզի դպրոցներում հուսալի հիմքերի վրա է դրվում հեծանվային սպորտի զարգացումը, ու առաջիկա մրցաշարերում մեր դպրոցականները կարող են հասնել ավելի ծանրակշիռ արդյունքների»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Հայերեն

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում