Երևանում կգործեն երթևեկության սահմանափակումներ

1 րոպեի ընթերցում

Tour of Armenia միջազգային հեծանվավազքի մրցաշարի անցկացման նպատակով Երևանում սեպտեմբերի 13-ին կգործեն երթևեկության կազմակերպման ժամանակավոր սահմանափակումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Ջուլիետա Ազարյանը։ 

«Հարգելի՛ քաղաքացիներ, այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հետեւյալ հատվածներում.

Հանրապետության հրապարակ, Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա և Խանջյան փողոց, Վազգեն Սարգսյանի, Ագաթանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներում:

Հրազդանի կիրճում, Ուրուգվայի հրապարակում, Պարոնյան, Լեոյի, Սարյան փողոցում, Պապ թագավորի փողոցներում: 

Մաշտոցի-Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկից դեպի Հաղթանակի կամուրջ,

Գրիգոր Լուսավորչի փողոցից դեպի Հաղթանակի կամուրջ՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում,

Հաղթանակի կամրջից դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից հատվածում»,- գրել է Ազարյանը։

Հայերեն Русский