1 րոպեի ընթերցում
Նեպալում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած հեղեղի ու սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1374-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տվյալները հայտնել է Նեպալի ոստիկանությանը։
Օգոստոսի 26-ին Չինաստանի հետ սահմանակից Ռասուվա շրջանում և հարակից շրջաններում տեղի ունեցած սելավային հեղեղների հետևանքով, որոնք առաջացել էին Հիմալայների բարձրադիր հատվածներում սառցադաշտային ապարների փլուզումից հետո, դեռևս անհետ կորած է համարվում ավելի քան 5100 մարդ, այդ թվում՝ 589 օտարերկրացի։
Աղետը ոչ միայն մարդկային մեծ կորուստներ, այլև ենթակառուցվածքների լուրջ վնասներ է պատճառել Նեպալի հյուսիսային և կենտրոնական շրջաններում։ Առավել տուժած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքները մինչ օրս շարունակվում են։
Աղետի հետևանքով տարհանվել է առնվազն 32 հազար ընտանիք, ամբողջությամբ ավերվել է շուրջ 7500 տուն։
Ավերածություններ ու մահեր են գրանցվել նաև Չինաստանի տարածքում։ Global Times-ի հաղորդմամբ, Չինաստանը ավելի քան 2500 փրկարար է ներգրավել երկրի հարավ-արևմուտքում՝ Սիցզանի ինքնավար շրջանում։ Չինական կողմում զոհվել է 43 մարդ, ևս 519-ը համարվում են անհետ կորած։