Եվրոպա

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում փոփոխությունները. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Բուլղարիայի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին առաջին ընթերցմամբ հաստատել է «Շրջակա միջավայրի մաքուր օդի մասին» օրենքում նախարարների խորհրդի կողմից ներկայացված փոփոխությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA)։

Օրինագիծը ստացել է 146 «կողմ», 0 «դեմ» և 18 «ձեռնպահ» ձայն։

Օրինագծի հեղինակի խոսքով՝ փոփոխությունների համաձայն կնշանակվեն օզոնային շերտը քայքայող նյութերի վերաբերյալ ԵՄ 2024/590 կանոնակարգի և ֆտորացված ջերմոցային գազերի վերաբերյալ ԵՄ 2024/573 կանոնակարգի կիրառման համար պատասխանատու մարմինները, և կսահմանվեն նրանց լիազորությունները: Կստեղծվի նաև ստուգումների և պատժամիջոցների արդյունավետ համակարգ, կնշանակվեն հավաստագրման մարմիններ, և կպարզաբանվեն գործող դրույթները՝ կիրարկումը բարելավելու համար:

«Ժողովրդավարական Բուլղարիա» քաղաքական դաշինքի պատգամավոր Դիմիտար Նայդենովը նշել էր, որ կոալիցիան կաջակցի օրինագծին առաջին ընթերցմամբ և կառաջարկի ընթացակարգային երաշխիքներ երկրորդ ընթերցումից առաջ, այդ թվում՝ դրույթներ՝ ապահովելու, որ օդի որակի մոնիթորինգի կայանները տեղակայված լինեն աղտոտիչների ամենաբարձր կոնցենտրացիաներով տարածքներում:

Ազգային ժողովի նախագահ Միհաելա Դոցովան ասել է, որ օրինագիծը վերաբերում է ԵՄ կոնկրետ օրենսդրությանը: Նա հավելել է, որ կմշակվի առանձին օրինագիծ՝ կապված շրջակա միջավայրի օդի որակի վերաբերյալ ԵՄ նոր հրահանգի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում