Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև

2 րոպեի ընթերցում

Բաղդադում սեպտեմբերի 8-ին տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Անի Ավետիսյանի և  Իրաքի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մուհամմադ Բահր Ալ-Ուլումի գլխավորությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ օրակարգի և բազմակողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ առևտրատնտեսական կապերի առավել խորացման ուղիները։  

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, ոլորտներում համագործակցության խթանմանը, ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը և միջազգային հարթակներում փոխգործակցության առավել սերտացմանը։

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի և Միջին Արևելքի տարածաշրջաններում առկա վերջին զարգացումների և միջազգային օրակարգի` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ։ 

Քաղաքական խորհրդակցությունների ավարտին տեղի է ունեցել երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության և ՀՀ ԱԳՄԱՆ դիվանագիտական ակադեմիայի և Իրաքի Հանրապետության ԱԳՆ արտաքին ծառայության ինստիտուտի միջև համագործակցության մասին հուշագրերի ստորագրման արարողությունը։

Հայերեն English Español ქართული Русский Türkçe

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին