Հունգարիան արտաքսում է ռուսաստանցի 10 դիվանագետի

2 րոպեի ընթերցում

Հունգարիայի կառավարությունն արտաքսում է Բուդապեշտում Ռուսաստանի դեսպանության 10 աշխատակցի, քանի որ նրանց գործունեությունը համարում է անհամատեղելի դիվանագետի ​​կարգավիճակի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը։

«Ի կատարումն իմ ցուցումների՝ երեքշաբթի օրն Արտաքին գործերի նախարարության համապատասխան ներկայացուցիչը  Հունգարիայում Ռուսաստանի դեսպանին ծանուցել է, որ Հունգարիայի իշխանությունների գնահատմամբ՝ Ռուսաստանի առաքելության 10 աշխատակիցներ Հունգարիայում վարել են  գործունեություն, որը Վիեննայի կոնվենցիայի համաձայն անհամատեղելի է դիվանագետի ​​կարգավիճակի հետ», - գրել է Օրբանը X սոցիալական հարթակում:

Նա նշել է, որ հունգարական կողմը տվյալ անձանցից պահանջել է լքել երկիրը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ Բուդապեշտը չի խզում դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ։

«Այս որոշումը ծառայում է Հունգարիայի անվտանգության և ինքնիշխանության պաշտպանությանը: Այն չի նշանակում Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզում: Հունգարիան մտադիր է շարունակել անհրաժեշտ երկխոսությունը՝ հիմնվելով փոխադարձ հարգանքի և սահմանված կանոնների պահպանման սկզբունքների վրա», - գրել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը:

Թե կոնկրետ ՌԴ դեսպանատան աշխատակիցների ինչ գործողությունների մասին է խոսքը, ԱԳ նախարարը չի հստակեցրել։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին