Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. ՀՀ նախագահ

3 րոպեի ընթերցում

Հայաստանը պետք է հարևանների հետ փոխադարձ վստահություն ձևավորի, խնդիրները հնարավորինս առանց միջնորդների լուծի և համատեղ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի։ Այդ ճանապարհով հնարավոր կլինի տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատել և Հայաստանն իսկապես դարձնել «Խաղաղության խաչմերուկ»։ Այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե առաջիկա տասնամյակներին ինչպիսի տարածաշրջան կարող է ձևավորվել ներկայում իրականացվող խաղաղության քաղաքականության արդյունքում։

«Երբ նայում եմ, թե հետագայում ինչ կարող է տեղի ունենալ մեր տարածաշրջանում, եթե լրացուցիչ խնդիրներ չառաջանան, և մենք ինքներս փորձենք մեր հարցերը լուծել մեր հարևանների հետ՝ առանց որևէ միջնորդության, համոզված եմ, որ հաջողություններ ունենալու ենք՝ անկախ ամեն ինչից»,- ասել է Խաչատուրյանը։

Նախագահի խոսքով՝ ներկայում տարածաշրջանում ձևավորվել է նոր իրավիճակ, կան խաղաղության և համագործակցության համար անհրաժեշտ հնարավորություններ, ցանկություն ու պատրաստակամություն։

«Հիմա լրիվ այլ իրավիճակ է։ Հիմա հնարավորություններ, ցանկություն և պատրաստակամություն կան։ Մենք ինքներս պետք է կարողանանք մեր հարևանների հետ փոխադարձ վստահություն ձևավորել և համատեղ ծրագրեր իրականացնել։

Ես նկատի ունեմ և՛ ԹՐԻՓՓ-ը, և՛ հետագայում էներգետիկ, ինչու ոչ՝ նաև այլ համատեղ ծրագրերը, որոնք օգտակար են լինելու ոչ միայն առանձին մեր երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է ՀՀ նախագահը։

Խաչատուրյանի համոզմամբ՝ Հայաստանը պարտավոր է օգտագործել տարածաշրջանային համագործակցության համար ստեղծված հնարավորությունը և գործնականում դառնալ «Խաղաղության խաչմերուկ»։

«Հիմա մենք նոր հնարավորություն ունենք և պարտավոր ենք այդ հնարավորությունն օգտագործել, իսկապես դառնալ «Խաղաղության խաչմերուկ»»,- ընդգծել է նախագահը։

Նախագահ Խաչատուրյանը պաշտոնական այցով Պրահայում էր սեպտեմբերի 2-4-ը։ Նա հանդիպում է ունեցել նախագահ Պետր Պավելի հետ, Չեխիայի Սենատում և Ներկայացուցիչների պալատում, ելույթով հանդես եկել CEVRO համալսարանում, հանդիպել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։

Հայերեն العربية English Русский

COP17. ձայնամեկուսիչ հագուստից ջրի որակի ստուգում․ Կանաչ գոտու կրթական ծրագրերը

Պուտինն ու Ուիթքոֆը քննարկել են ուկրաինական հակամարտությունն ու Իրանի շուրջ իրադրությունը

Հայաստանին չեն կարող դուրս հանել ԵԱՏՄ-ից, եթե անգամ մնացած բոլոր երկրներն այդ ցանկությունն ունեն․ Հասմիկ Հակոբյան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը

Ադրբեջանի պաշտոնյաներից երբեմն լսում ենք ձևակերպումներ, որոնք, մեղմ ասած, չեն նպաստում խաղաղությանը․ Միրզոյան

Ո՞րն է Ադրբեջանի պահանջը ու ի՞նչ ենք զիջում․ Արարատ Միրզոյանն ըննդիմությանը

Քուշները Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ ներկայացրել է Թրամփի պահանջներից մեկը. Axios

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոգետ Դավիթ Մուրադյանը

Ենթակառուցվածքների տեղակայման վայրերը դեռ որոշված չեն. Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի երթուղիների մասին