Հայաստան

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

2 րոպեի ընթերցում

Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

ԱԺ փոխնախագահ Ալեքսանյանը սեպտեմբերի 4-ին հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակից 28 երիտասարդների հետ, ովքեր ժամանել են 17 երկրից:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ազգային ժողովից:

«Ուրախ եմ, որ դուք այս շատ կարևոր ծրագրով եկել եք Հայաստան՝ ծանոթանալու և ներդրում ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Շատ կարևորում եմ այս ծրագիրը. ողջունելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին», -  ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալը:

Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։ Երիտասարդների հարցերը վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացմանը, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցին, երկրի անվտանգությանը, ներդրումների դիվերսիֆիկացմանը, անվտանգ երթևեկությանը, Հայաստանի խորհրդարանում Սփյուռքից պատգամավորներ ունենալու հնարավորությանը, Հայաստանում ընտրություններին նրանց մասնակցությանը և այլն։

ԱԺ նախագահի տեղակալը պատասխանել է հարցերին, տվել պարզաբանումներ։

Վահագն Ալեքսանյանը երիտասարդներին հորդորել է վերադառնալ և իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը:

Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալու Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքին, մասնակցելու տարբեր դասընթացների։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում