Քաղաքականություն

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին

1 րոպեի ընթերցում

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպան Ամալ Աֆիֆիին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն։

Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, ինչպես նաև վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանի և Եգիպտոսի միջև հաստատված գերազանց հարաբերությունները։

Զրուցակիցները կարևորել են ինչպես միջպետական, այնպես էլ միջխորհրդարանական համագործակցության խորացումը՝ ընդգծելով պատգամավորական բարեկամական խմբերի դերը։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Կարդացեք հոդվածը` Englishفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում