Քուվեյթը հայտնել է Իրանի կողմից հարձակման մասին
2 րոպեի ընթերցում

Քուվեյթի բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել երկրի ուղղությամբ։ Քուվեյթին հարվածների մասին է հայտարարել նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վաղ առավոտյան X-ում հրապարակված հաղորդագրության մեջ Քուվեյթի բանակը նշում է, որ երկրի հակաօդային պաշտպանությունը տվյալ պահին կասեցնում է Իրանի կողմից հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարձակումները։
«Բանակի գլխավոր շտաբը նշում է, որ լսվող ցանկացած պայթյուն հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից թշնամական հարձակումները կասեցնելու արդյունք է։ Բոլորին կոչ է արվում հետևել համապատասխան մարմինների կողմից տրված անվտանգության հրահանգներին», - նշված է գրառման մեջ։
Ըստ IRIB հեռուստառադիոհեռարձակող ընկերության՝ ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ հրթիռներով և ԱԹՍ-ներով թիրախավորել է Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաներից մեկի «կարևոր օբյեկտ»։
Սեպտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ն նոր զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի օբյեկտներին։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան ռազմական թիրախների ուղղությամբ։ Ըստ վերջին տվյալների՝ Իրանում ամերիկյան հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի։