Կալասը երկրներին կոչ է արել Ուկրաինային տրամադրել կալանիչ հրթիռներ, որոնց ժամկետը մոտ է ավարտին

2 րոպեի ընթերցում

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը կոչ է արել այն երկրներին, որոնց օդային պաշտպանության համակարգերի հրթիռների ժամկետը մոտ է ավարտին, դրանք տրամադրել Ուկրաինային։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության հաղորդագրությունից, այս մասին նա նշել է Իռլանդիայում ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը ժամանելիս։

Կալասը նշել է, որ Ուկրաինան չունի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար անհրաժեշտ կալանիչ հրթիռներ։

«Մենք գիտենք, որ որոշ երկրներ ունեն կալանիչ հրթիռներ, որոնց ժամկետը շուտով կլրանա։ Ուստի շատ լավ կլինի, եթե դրանք տրամադրվեն Ուկրաինային, որպեսզի նրանք կարողանան օգտագործել դրանք իրենց ժողովրդին պաշտպանելու համար», - ասել է նա։

Կալասի խոսքով՝ աշխատանքներ են տարվում Եվրամիությունից դուրս գտնվող երկրների հետ՝ Ուկրաինայի համար կալանիչ հրթիռներ ձեռք բերելու համար։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ աշխատանքներ են տարվում նաև եվրոպական կալանիչ հրթիռներ հավաքելու ուղղությամբ՝ Կիևի հետ միասին։

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև շեշտել է, որ Ռուսաստանը սրում է իրավիճակը։

«Հուլիսն ու օգոստոսն Ուկրաինայի քաղաքացիական բնակչության համար ամենամահացու ամիսներն էին: Ռուսաստանն իսկապես սրում է իրավիճակն՝ Ուկրաինայի ժողովրդին որքան հնարավոր է վնաս հասցնելու և նրանց կոտրելու համար: Ուկրաինացիներն, իհարկե, ամուր կանգնած են, և մենք պետք է աջակցենք նրանց», - ասել է Կալասը։

Բացի Ուկրաինայից, նրա խոսքով, նախարարները կքննարկեն նաև տիեզերքը՝ որպես պաշտպանության հիմնական գործոն։

«Տիեզերքը պաշտպանության հիմնական գործոնն է, շատ կարևոր։ Այսպիսով, կա քաղաքացիական և ռազմական օգտագործում։ Եվ մենք իսկապես պետք է առաջ շարժվենք, որպեսզի դառնանք տիեզերական տերություն՝ հաշվի առնելով, թե ինչ է կատարվում այնտեղ», - նշել է նա։

ԵՄ պաշտպանության նախարարները կքննարկեն նաև ծովային անվտանգությունը, իրավիճակը Հորմուզի նեղուցում և Լիբանանում։

Հայերեն Русский

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովը

Կենսաբազմազանության կորստի և շրջակա միջավայրի վատթարացման հետևանքներից ամենից շատ տուժում են երեխաները․ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը COP17-in ընդառաջ

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է Երևանի հռչակագիրը

Հոկտեմբերի 17-ի միջոցառումների անոնս