Իսրայելը և Հունաստանը 3 միլիարդ եվրոյի լայնամասշտաբ պաշտպանական համաձայնագիր են կնքել

2 րոպեի ընթերցում

Իսրայելը և Հունաստանը ստորագրել են մոտավորապես 3 միլիարդ եվրոյի լայնածավալ պաշտպանական համաձայնագիր, որը կոչվում է «Աքիլեսյան վահան»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Պայմանագիրը ենթադրում է, որ իսրայելական կողմն Աթենքի կարիքների համար կկառուցի հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության առաջավոր բազմամակարդակ համակարգ:

Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն պահեստի գեներալ-մայոր Ամիր Բարամը և նրա հույն գործընկեր Իոանիս Բուրասը:

«Ըստ համաձայնագրի՝ Իսրայելը Հունաստանում կկառուցի համալիր բազմամակարդակ հակաօդային պաշտպանության համակարգ, որն ամբողջությամբ բաղկացած կլինի իսրայելական արտադրության համակարգերից և կօգտագործի պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանական կառույցների կողմից կուտակված լայնածավալ մարտական ​​փորձը», - նշված է հաղորդագրության մեջ:

Իսրայելի պաշտպանության նախարարությունը նշել է, որ սա իսրայելահունական ռազմական համագործակցության պատմության մեջ խոշորագույն գործարքն է և առավել մասշտաբայիններից մեկը Իսրայելի ռազմական արդյունաբերության համար։

«Իսրայելը և Հունաստանն ընդհանուր ռազմավարական շահեր ունեն և բախվում են ընդհանուր տարածաշրջանային մարտահրավերների։ Այն ժամանակ, երբ գերիշխող հավակնություններ ունեցող ուժերը ձգտում են ընդլայնել իրենց ազդեցությունը և խաթարել տարածաշրջանի կայունությունը, Իսրայելը և Հունաստանը կշարունակեն խորացնել պաշտպանական և ռազմավարական համագործակցությունը և վճռականորեն կգործեն կայունությունը պահպանելու և իրենց անվտանգությունն ու ընդհանուր շահերը պաշտպանելու համար», - համաձայնագրի կնքումը մեկնաբանել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Կողմերը նաև ստորագրել են 26 միլիոն եվրոյի պայմանագիր՝ Հունաստանին իսրայելական Drone Dome համակարգերի վաճառքի շուրջ. դրանք նախատեսված են ռազմավարական օբյեկտներն անօդաչու թռչող սարքերից պաշտպանելու և առկա պաշտպանական համակարգերն ամրապնդելու համար։

Հայերեն Русский

Իտալիան երկարաձգել է Շենգենյան համաձայնագրի կասեցումն Իսպանիայի հետ. Messaggero

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանին

Դեսպանահավաքի մասնակիցների համար բանախոսությամբ է հանդես եկել «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը

Նիկոլ Փաշինյանը և Էմոմալի Ռահմոնը քննարկել են Հայաստանի և Տաջիկստանի միջև համագործակցության զարգացման հետագա քայլերը

Պարեկները հետապնդել և ձերբակալել են կողոպուտ կատարած երիտասարդին

Եվրոպայի կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումն առաջնահերթ նշանակություն չունի. Պեսկով

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 31/08/26

Ասիական ինդեքսներն աճել են - 31/08/26

Փեզեշքիանը Մոդիի հետ բանակցությունների ընթացքում անդրադարձել է ԱՄՆ-ի հետ ստեղծված իրավիճակին

Իրաքը չի համաձայնել երկրում թողնել միջազգային կոալիցիոն ուժերի մի մասը սեպտեմբերի 30-ից հետո