Գերմանական զենք արտադրող Heckler & Koch-ի շահույթն աճել է ավելի քան երեք անգամ
1 րոպեի ընթերցում

Գերմանական հրազեն արտադրող Heckler & Koch (HK) ընկերության շահույթը տարվա առաջին կիսամյակում ավելի քան եռապատիկ աճել է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 11,8 միլիոն եվրոյից հասնելով 40,8 միլիոն եվրոյի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով կոնցեռնի հաշվետվությունը:
Առաջին վեց ամսվա առևտրաշրջանառությունը գրեթե կրկնապատկվել է՝ 47,1%-ով՝ մինչև 263,9 միլիոն եվրո: Ցուցանիշների աճը կապված է, այդ թվում, ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից պատվերների զգալի աճով:
Բացի Բունդեսվերից (Գերմանիայի զինված ուժեր), Heckler & Koch-ի հաճախորդների թվում են Ֆրանսիան, որի բանակը մտադիր է շեշտը դնել HK-ի ավտոմատ հրացանների վրա, Նորվեգիան, Բալթյան երկրները: Պատվերների ծավալն առաջին կիսամյակում կազմել է 260 միլիոն եվրո:
Գործակալությունը նշում է, որ գերմանական պաշտպանական կոնցեռնները զգալի ֆինանսական օգուտ են ստանում նաև ռուս-ուկրաինական հակամարտությունից՝ Կիևին մատակարարելով ռազմական տեխնիկա և զինամթերք: