Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

1 րոպեի ընթերցում

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն օգոստոսի 27-ին ժամը 13։30-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի «ՋՐՎԵԺ» անտառպարկում հրդեհ է բռնկվել։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14։12-ին, մարվել՝ 14։35-ին:

Հայերեն