Նարիշկինը հայտնել է, թե ինչ է քննարկել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ

2 րոպեի ընթերցում

Մոսկվայում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆի հետ օգոստոսի 25-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հետախուզական ծառայությունների իրավասության ներքո գտնվող հարցեր, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք հետախուզական ծառայությունների իրավասության ներքո գտնվող մի շարք հարցեր։ Իսկ հետախուզական ծառայությունների իրավասությունը, ինչպես դուք լավ հասկանում եք, բավականին նուրբ և յուրահատուկ հարց է», - լրագրողներին ասել է Նարիշկինը։

«Հանդիպումը տեղի է ունեցել, բայց դրանում ոչ մի անսովոր բան չկա։ Հետախուզական ծառայությունների պրակտիկայում ղեկավարների միջև հանդիպումները կամ առցանց անձնական հանդիպումները մեր աշխատանքի մասն են կազմում», - նշել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նարիշկինի խոսքով՝ «Ջոն Ռեթքլիֆի հետ հանդիպումը աշխատանքային ձևաչափ էր». նման հանդիպումներ այս կամ այն երկրի հատուկ ծառայութունների հետ տեղի են ունենում գրեթե ամեն շաբաթ։

Օգոստոսի 26-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռեթքլիֆի այցը Ռուսաստան որոշ առումով առօրյա այց է եղել, և որ ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, նա չի բացառել, որ այս այցը «կարող է որոշակի արդյունքներ տալ»։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտնել էր, որ Ռեթքլիֆը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ չի հանդիպել։

Հայերեն Русский

Սլովակիան միացել  է ՆԱՏՕ-ի «Արևելյան ժամապահ» գործողությանը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 332-ի

Հայաստանն ակնկալում է Մոլդովայի հետ համագործակցության հետագա զարգացում և երկխոսության խորացում. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր