2 րոպեի ընթերցում
Ռուսաստանը որպես պատասխան միջոց «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:
«Օգոստոսի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի վարչություն է կանչվել Ռուսաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան, որին հանձնվել է նախարարության նոտան Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին», - նշված է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ «սույն միջոցը պատասխանն է ռումինական կողմի ավելի վաղ ձեռնարկած անհիմն որոշման՝ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ»:
Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելի վաղ հրապարակել է հայտարարություն, որ Բուխարեստը վտարում է ՌԴ դիվանագետի այն բանից հետո, երբ Ռումինիայի ռազմաօդային ուժերը երեք օրվա ընթացքում երկրի ազգային օդային տարածքում խոցել են երեք անօդաչու թռչող սարք, որոնք, ըստ Ռումինիայի վարկածի, ռուսական են:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը հայտնել է, որ Ռուսաստանը հետ չի կանչի իր դեսպանին Բուխարեստից՝ ի պատասխան ռումինական կողմի համապատասխան միջոցի, բայց ռուս դիվանագետի արտաքսմանը կտա պատշաճ պատասխան: