Եմենի կառավարական ուժերը հայտնել են Մոխայի նավահանգստի վրա հութիների հարձակման մասին

2 րոպեի ընթերցում

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությանը պատկանող զինված ուժերը հայտարարել են, որ «Անսար Ալլահ» խմբավորման հութիները բալիստիկ հրթիռներով թիրախավորել են Կարմիր ծովի ափին գտնվող Մոխայի նավահանգիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Եմենի զինված ուժերի մեդիա կենտրոնը X-ում գրառման մեջ։

«Հութիների ահաբեկչական աշխարհազորայինները չորեքշաբթի երեկոյան երեք բալիստիկ հրթիռ են արձակել Թաիզի նահանգի արևմտյան մասում գտնվող Մոխայի նավահանգստի վրա, բացի այդ, չորրորդ հրթիռն ընկել է ալ-Խաուխա քաղաքում», - նշված է գրառման մեջ։

Ռազմական աղբյուրը հայտնել է, որ հութիները հրթիռներն արձակել են Թաիզ քաղաքի արևելյան հատվածում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններից։

Կառավարական ուժերը հայտարարել են, որ իրենց պաշտպանական ուժերն արձագանքել են հարձակմանը, սակայն զոհերի կամ վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդել։

Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտ գտնվող Մոխայի նավահանգիստը Եմենի հարավ-արևմուտքի համար կենսական տնտեսական ուղի է համարվում։ Այն վերջին ամիսներին բազմիցս թիրախավորվել է։

2014 թվականի վերջից ապստամբ հութիները, որոնք վայելում են Իրանի աջակցությունը, վերահսկում են Եմենի մայրաքաղաք Սանան, ինչպես նաև երկրի հյուսիսի և արևմուտքի զգալի մասը։ Կառավարական ուժերը, որոնց աջակցում են Սաուդյան Արաբիան և տարածաշրջանային երկրները, պահպանում են վերահսկողությունը արևմտյան ափի երկայնքով գտնվող շրջանների նկատմամբ։

Հայերեն

Հրդեհ «ՋՐՎԵԺ» անտառպարկում․ դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու

Սեպտեմբերից նախատեսվում է Հայաստանից ԱՄԷ արտահանել շաբաթական մինչև 40 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն. ստորագրվել է հուշագիր

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի համար նաև Ադրբեջանը կարող է դիտարկվել որպես էլեկտրաէներգիա մատակարարող երկիր

Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ կաթողիկոսը պատվիրակություններ է ուղարկել տարբեր բնակավայրեր՝ հասկանալու ՀՀ-ում հեղափոխություն սկսելու հնարավորությունները

Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր

Լոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն

«Ֆեստիվառ» փառատոնի երրորդ համերգը՝ Ճամբարակում

Փեզեշքիանն ավելի սերտ տնտեսական համագործակցության կոչ է արել մուսուլմանական երկրներին