ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կասեցրել է վիզայի դիմումների ընդունման գործընթացը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզայի դիմումների ընդունման գործընթացը՝ ներգաղթային քաղաքականությունը խստացնելու արշավի շրջանակում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Detsche Welle –ն։ 

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտնել է, որ գերատեսչությունը սկսել է աշխատակիցների վերապատրաստումն աշխարհի տարբեր երկրներում գտնվող ամերիկյան դեսպանատներում և հյուպատոսություններում, և որ աշխատանքային ժամանակացույցերը կհարմարեցվեն այդ գործընթացներին։

Պետդեպարտամենտը չի հստակեցրել վերապատրաստման մանրամասներն ու ժամկետները՝ սահմանափակվելով այն հայտարարությամբ, որ գործընթացի նպատակն է օգնել հյուպատոսական աշխատակիցներին՝ առանձնացնելու այն դիմորդներին, ովքեր, իրենց կարծիքով, կարող են կախվածության մեջ հայտնվել ԱՄՆ-ի կառավարության տրամադրած նպաստներից, ինչպես նաև ապահովելու վիզա հայցողների՝ համապարփակ և հետևողական գնահատումը։

ԱՄՆ-ի դեսպանատներում և հյուպատոսություններում հարցազրույցների օրեր ունեցող և ներգաղթային վիզա հայցող անձինք էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնցում նշվել է, որ իրենց հանդիպումները հետաձգվում են, և որ նոր ամսաթվի մասին իրենց կտեղեկացնեն ավելի ուշ։

Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները քննադատել են Թրամփի ներգաղթային քաղաքականությունը՝ որակելով այն խտրական և խոսքի ազատության ու պատշաճ իրավական ընթացակարգի իրավունքների խախտում։ Իրավապաշտպանները նաև նշել են, որ այդ միջոցառումները Միացյալ Նահանգներում ստեղծել են անապահով միջավայր՝ հատկապես էթնիկ փոքրամասնությունների համար։

Ամերիկյան վարչակազմը նաև բարդացրել է օրինական ներգաղթի գործընթացը՝ սահմանելով նոր և թանկարժեք վճարներ աշխատանքային վիզաների որոշակի տեսակներ հայցող դիմորդների համար։

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները