Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին

1 րոպեի ընթերցում

Իրանը ձեռք է բերել նոր ռազմական սարքավորումներ և վերականգնել է վնասված ռազմական ենթակառուցվածքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Մոհամադ Ակրամինիան։

«Մենք միջոցներ ենք ձեռնարկել նոր սարքավորումներ գնելու համար, և դրանք այսօր տեղ են հասել», - ասել է նա Mehr գործակալությանը տված հարցազրույցում։

Պաշտոնյան չի հստակեցրել, թե հատկապես ինչ է գնել Թեհրանը։

Բացի այդ, Ակրամինիայի խոսքով, Թեհրանը «հզորացրել է ռազմական կարողությունները» և վերականգնել զինված հակամարտության ընթացքում վնասված ռազմական ենթակառուցվածքները։

Ակրամինիան նաև հայտնել է Իրանի զինված ուժերի ուժեղացման մասին՝ Միացյալ Նահանգների հետ հրադադարի ժամանակ իրականացված նախապատրաստությունների հաշվին։

Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը նշել է, որ իր երկիրը ռազմական գործողությունների վերսկսման դեպքում պաշտպանողական ռազմավարությունից կանցնի հարձակողականի, ինչը, նրա խոսքով, թույլ կտա զսպել սպառնալիքները։

Հայերեն English Русский

Ճապոնիայում Հայաստանի դեսպանը հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպանի հետ

Արեգ Քոչինյանի խոսքով՝ հայ և ադրբեջանցի հասարակությունների երկխոսությունը միտված է խաղաղ ապագայի ձևավորմանը.

Հայ-ադրբեջանական երկխոսության շարունակությունն ինքնին ձեռքբերում է. Ֆարհադ Մամեդով

Ադրբեջան նախատեսվող այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների հարցերը. Ալեն Սիմոնյան

Հայաստանը ցավակցություն է հայտնել Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայկական և ադրբեջանական կողմերի համակարգողների ճեպազրույցը

Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ հանդիպումից հետո

Նոյեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Ծաղկաձորում մեկնարկել են խուլերի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները

Բանգկոկի խոշոր նավթային օբյեկտում հրդեհը վիրավորների և բնակչության տարհանման պատճառ է դարձել